🤔Գիտեի՞ք, որ Թումոյի ուսանողները ոչ միայն սովորում են նորարարական տեխնոլոգիաներ ու դիզայն, այլև զբաղվում են սպորտով՝ խաղում են բասկետբոլ ու ֆուտբոլ հենց Թումանյանի այգու խաղադաշտում։

Միջազգային դադարն առիթ դարձավ «Արարատ-Արմենիայի» համար այցելելու Թումո Երևան, ծանոթանալու կենտրոնին, ինչպես նաև թումոցիների հետ մասնակցելու ֆուտբոլային մարզման։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպան, մարզչի օգնական Գաբրիել Կոուտուն և թիմի ավագ Արմեն Համբարձումյանն ու դարպասապահ Բրունու Պինտուն ծանոթացան Թումո սպորտի ֆուտբոլիստների հետ և նրանց համար անցկացրին նախախաղային մարզում, իսկ վերջում մի լաա՜վ զվարճացան՝ նրանց հետ միասին ֆուտբոլ խաղալով։

Ֆուտբոլը միավորում է, քանի որ Միասին Մենք Կարող Ենք🖤🤍