Օգտագործման պայմաններ
1. Այս պայմանների մասին
Այս պայմանները կարգավորում են fcararatarmenia.am կայքի («Կայք») օգտագործումը։ Կայքից օգտվելով՝ դուք համաձայնում եք դրանց։ Եթե համաձայն չեք, խնդրում ենք չօգտվել Կայքից։
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ փոփոխել այս պայմանները։ Գործում է այն տարբերակը, որը հրապարակված է այս էջում։ Էական փոփոխությունների մասին կտեղեկացնենք Կայքում։
2. Ով ենք մենք
Կայքը պատկանում է և այն վարում է «Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» ԲԲԸ-ն («Ակումբ», «մենք»), ՀՎՀՀ՝ 02671187, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Փափազյան 8։
Կապ՝ info@fcararatarmenia.am։
3. Կայքի օգտագործումը
Կայքը նախատեսված է անձնական, ոչ առևտրային օգտագործման համար՝ Ակումբի, խաղերի, թիմի և նորությունների մասին տեղեկանալու և տոմսերի վաճառքի էջին անցնելու նպատակով։
Արգելվում է՝ խաթարել Կայքի աշխատանքը կամ անվտանգությունը, փորձել չթույլատրված մուտք գործել դրա համակարգեր, ավտոմատ միջոցներով զանգվածաբար հավաքել բովանդակությունը, Կայքն օգտագործել անօրինական, խաբուսիկ կամ երրորդ անձանց իրավունքները խախտող նպատակով։
Մենք կարող ենք առանց նախազգուշացման փոխել, կասեցնել կամ դադարեցնել Կայքը կամ դրա որևէ մաս, օրինակ՝ տեխնիկական աշխատանքների ժամանակ։
4. Մտավոր սեփականություն
Ակումբի անվանումը, տարբերանշանը, ապրանքային նշանները, ինչպես նաև Կայքի տեքստերը, լուսանկարները, տեսանյութերը և ձևավորումը պատկանում են Ակումբին կամ օգտագործվում են իրավատերերի թույլտվությամբ և պաշտպանված են օրենքով։
Կարող եք դիտել Կայքը և կիսվել դրա էջերի հղումներով։ Բովանդակության ցանկացած այլ օգտագործում՝ պատճենում, փոփոխում, առևտրային նպատակով վերահրապարակում, պահանջում է Ակումբի նախնական գրավոր համաձայնությունը։
Լրատվամիջոցները կարող են մեջբերել Կայքի նորությունները՝ նշելով աղբյուրը և դնելով հղում։
5. Կայքի տեղեկատվությունը
Մենք ջանում ենք, որ խաղացանկը, արդյունքները, աղյուսակը, կազմը և մյուս տեղեկությունները ճշգրիտ և արդիական լինեն, սակայն չենք երաշխավորում, որ դրանք միշտ անսխալ են կամ ամբողջական։
Խաղերի օրը, ժամը և վայրը կարող են փոխվել մրցաշարի կազմակերպչի, հեռարձակողի կամ իրավասու մարմինների որոշմամբ։ Խաղից առաջ ստուգեք վերջին տեղեկությունը Կայքում։
6. Տոմսեր
Կայքում ցուցադրվող խաղերի տոմսերը վաճառում և թողարկում է Eventhub տոմսային հարթակը («Eventhub»)՝ գործելով Ակումբի անունից։ Հարթակի օպերատորն է «Դիննո» ՓԲԸ-ն (ՀՎՀՀ՝ 02889534, ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 2)։ Վճարումն ընդունում են Eventhub-ը և բանկը. Ակումբը Կայքում քարտի տվյալներ չի ստանում և չի պահում։
Տոմս գնելիս ընդունում եք նաև Eventhub-ի պայմանները, որոնք հրապարակված են eventhub.am/am/terms-and-conditions էջում։ Տոմսերի վերաբերյալ այս բաժնի և Eventhub-ի պայմանների անհամապատասխանության դեպքում վճարման և վերադարձի հարցերում գործում են Eventhub-ի պայմանները։
Պատվերը ձևակերպելուց առաջ ստուգեք խաղը, ամսաթիվը, սեկտորը, տեղերը և գինը։ Տոմսի ամբողջական գինը՝ ներառյալ բոլոր հարկերը և վճարները, ցուցադրվում է վճարումից առաջ՝ ՀՀ դրամով։
Վճարումից հետո Eventhub-ը հաստատում է պատվերը և տոմսերն ուղարկում ձեր նշած էլ. փոստին. դրանք ցուցադրվում են նաև Կայքի պատվերի էջում՝ QR կոդով։ Ստուգեք էլ. փոստի հասցեն գնումից առաջ. սխալ հասցեի հետևանքների համար Ակումբը պատասխանատու չէ։
Տոմսը նախատեսված է անձնական օգտագործման համար։ Արգելվում է տոմսերի վերավաճառքը, այդ թվում՝ անվանական արժեքից բարձր գնով, ինչպես նաև դրանց օգտագործումը գովազդային կամ առևտրային նպատակով՝ առանց Ակումբի գրավոր համաձայնության։ Նման տոմսերը կարող են չեղարկվել առանց փոխհատուցման։
Տոմսի QR կոդը վավեր է մեկ մուտքի համար։ Պատճենված կամ արդեն օգտագործված կոդով մուտքը չի թույլատրվում։ Պահեք տոմսը և մի կիսվեք դրա պատկերով։
7. Վերադարձ, հետաձգված և չեղարկված խաղեր
Տոմսերի վերադարձը կատարվում է Eventhub-ի պայմաններով։ Գնված տոմսից կարող եք հրաժարվել և գումարը հետ ստանալ, եթե դիմեք խաղի օրվանից առնվազն երեք օր առաջ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ խաղի համար սահմանված են այլ պայմաններ. դրանք, այդ թվում՝ վերադարձի անհնարինությունը, նշվում են խաղի տոմսերի էջում՝ գնումից առաջ։
Վերադարձի դիմումը ներկայացվում է գրավոր՝ էլ. փոստով՝ support@eventhub.am հասցեին՝ նշելով պատվերի համարը։ Eventhub-ը դիմումը փոխանցում է Ակումբին և ապահովում կապը ձեր և Ակումբի միջև։
Եթե խաղը հետաձգվում կամ տեղափոխվում է, տոմսը վավեր է նոր ամսաթվի համար։ Եթե չեք կարող ներկա լինել, վերադարձի համար դիմեք նույն կարգով՝ նոր ամսաթվից առնվազն երեք օր առաջ։
Եթե խաղը չեղարկվում է կամ անցկացվում է առանց հանդիսատեսի, ձեր վճարած ամբողջ գումարը վերադարձվում է նույն վճարման եղանակով, որով կատարվել է գնումը։
Ճանապարհի, կացության և այլ ծախսերը չեն փոխհատուցվում։
8. Մարզադաշտի կանոններ
Մարզադաշտ մուտք գործելիս և խաղի ընթացքում գործում են մարզադաշտի կանոնները, մրցաշարի կազմակերպչի (ՀՖՖ, ՈՒԵՖԱ) կանոնակարգերը և ՀՀ օրենսդրությունը։ Մուտքի մոտ անվտանգության աշխատակիցները կարող են զննել ձեզ և ձեր իրերը։ Զննումից հրաժարվող, ինչպես նաև ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձանց մուտքը չի թույլատրվում։
Մարզադաշտ չի թույլատրվում բերել՝
- զենք և ցանկացած իր, որը կարող է օգտագործվել որպես զենք կամ նետվող առարկա,
- հրավառություն, ջահեր, ծխային շաշկիներ և այլ պիրոտեխնիկա,
- ալկոհոլ, թմրանյութեր և այլ արբեցնող կամ վտանգավոր նյութեր,
- շշեր, բանկաներ և ապակուց կամ այլ կարծր, փխրուն նյութից տարաներ,
- գազի բալոնիկներ, դյուրավառ, քայքայիչ կամ առողջության համար վտանգավոր նյութեր, ներկեր,
- լազերային ցուցիչներ,
- դրոններ,
- դեմքը ծածկող և ճանաչումը դժվարացնող պարագաներ՝ սաղավարտներ, դիմակներ,
- վիրավորական, ռասիստական, խտրական, կրոնական կամ քաղաքական բովանդակությամբ նյութեր, պաստառներ և դրոշներ,
- գովազդային և առևտրային նյութեր՝ պաստառներ, նշաններ, թռուցիկներ,
- 2 × 1,5 մետրից մեծ դրոշներ և պաստառներ, ինչպես նաև 1 մետրից երկար դրոշաձողեր՝ առանց Ակումբի նախնական համաձայնության,
- բարձրախոսներ և այլ ձայնարձակող սարքեր՝ առանց Ակումբի նախնական համաձայնության,
- պրոֆեսիոնալ լուսանկարչական, տեսա- և ձայնագրման սարքավորումներ (անձնական օգտագործման հեռախոսներ և տեսախցիկներ թույլատրվում են),
- A4 չափից մեծ պայուսակներ,
- կենդանիներ, բացառությամբ ուղեկցող շների։
Բժշկական ցուցումով անհրաժեշտ իրերը և դեղերը թույլատրվում են։ Կասկածի դեպքում իրի թույլատրելիությունը որոշում է մարզադաշտի անվտանգության ծառայությունը։ Արգելված իրերը առգրավվում են կամ, հնարավորության դեպքում, հանձնվում պահման։
Մարզադաշտում արգելվում է՝ նետել առարկաներ կամ հեղուկներ, մուտք գործել խաղադաշտ կամ դրա հարակից տարածք, վառել կրակ կամ օգտագործել պիրոտեխնիկա, արտահայտել կամ տարածել վիրավորական, ռասիստական, խտրական կամ քաղաքական ուղերձներ, մագլցել շինությունների և ցանկապատերի վրա, կանգնել նստատեղերին, ծածկել դեմքը՝ ճանաչումը դժվարացնելու համար, վաճառել տոմսեր կամ ապրանքներ և տարածել նյութեր՝ առանց Ակումբի թույլտվության, ծխել դրա համար չնախատեսված վայրերում։
Հանդիսատեսը պարտավոր է զբաղեցնել տոմսում նշված տեղը և հետևել ստյուարդների, անվտանգության աշխատակիցների և ոստիկանության ցուցումներին։
Կանոնները խախտող անձին կարող են չթողնել մարզադաշտ կամ դուրս հրավիրել՝ առանց տոմսի արժեքի վերադարձի. նրա տոմսերը կարող են չեղարկվել, իսկ խախտման մասին կարող է հաղորդվել ոստիկանություն։
Մարզադաշտում իրականացվում է լուսանկարահանում, տեսանկարահանում և տեսահսկում. մուտք գործելով՝ ընդունում եք, որ ձեր պատկերը և ձայնը կարող են անվճար օգտագործվել Ակումբի, մրցաշարի կազմակերպչի և հեռարձակողների նյութերում։ Անձնական օգտագործման համար նկարահանելը թույլատրվում է. խաղի ձայնա- կամ տեսագրությունը առևտրային նպատակով տարածելը կամ ուղիղ հեռարձակելը արգելվում է։
9. Ֆան-շոփ
Կայքի «Խանութ» բաժինը ապրանքների կատալոգ է։ Կայքը ապրանքներ առցանց չի վաճառում, պատվերներ չի ընդունում և ապրանք չի ամրագրում։
Ապրանքները հասանելի են «Տաշիր Արենայում»։ Լուսանկարները, չափսերը և գները տեղեկատվական են և կարող են տարբերվել վաճառքի կետում. առկայությունը երաշխավորված չէ։
Վաճառքի կետում կատարված գնումների, այդ թվում՝ փոխանակման և վերադարձի նկատմամբ կիրառվում են վաճառողի կանոնները և ՀՀ սպառողների իրավունքների պաշտպանության օրենսդրությունը։
10. Երրորդ կողմի կայքեր և ծառայություններ
Կայքը պարունակում է հղումներ և ներկառուցված ծառայություններ, որոնք մերը չեն՝ Eventhub-ի վճարման էջը, սոցիալական ցանցերը, գործընկերների և մրցաշարերի կազմակերպիչների կայքերը։ Դրանք գործում են իրենց պայմաններով և գաղտնիության քաղաքականությամբ, և մենք պատասխանատու չենք դրանց բովանդակության կամ աշխատանքի համար։
11. Գաղտնիություն և cookie-ներ
Թե ինչ տվյալներ է մշակում Կայքը և ինչ cookie-ներ է օգտագործում, նկարագրված է Գաղտնիության քաղաքականության մեջ, որը այս պայմանների մաս է կազմում։
12. Պատասխանատվություն
Կայքը տրամադրվում է «ինչպես կա» սկզբունքով։ Մենք չենք երաշխավորում, որ այն կաշխատի անխափան կամ զերծ կլինի սխալներից։
Օրենքով թույլատրված չափով Ակումբը պատասխանատվություն չի կրում Կայքի օգտագործման կամ օգտագործման անհնարինության հետևանքով առաջացած անուղղակի վնասների, բաց թողնված օգուտի կամ տվյալների կորստի համար։
Այս պայմանների ոչ մի դրույթ չի սահմանափակում սպառողի՝ օրենքով նախատեսված այն իրավունքները, որոնք հնարավոր չէ սահմանափակել պայմանագրով։
13. Կիրառելի իրավունք և վեճեր
Այս պայմանների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը։
Հարցի կամ բողոքի դեպքում նախ գրեք մեզ։ Չկարգավորված վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում։
14. Կապ
Կայքի և այս պայմանների վերաբերյալ՝ info@fcararatarmenia.am։
Վճարման, տոմսերի նամակի կամ պատվերի վերաբերյալ՝ Eventhub-ի աջակցման ծառայություն՝ +374 33 820080։