Գաղտնիության քաղաքականություն
1. Ով ենք մենք
Այս քաղաքականությունը բացատրում է, թե ինչ անձնական տվյալներ է մշակում fcararatarmenia.am կայքը («Կայք») և ինչ նպատակով։
Կայքը վարում է «Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» ԲԲԸ-ն («Ակումբ», «մենք»), ՀՎՀՀ՝ 02671187, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Փափազյան 8։ Ձեր տվյալների վերաբերյալ ցանկացած հարցով գրեք՝ info@fcararatarmenia.am։
2. Ինչ տվյալներ ենք ստանում
Կայքից կարող եք օգտվել առանց գրանցվելու և առանց մեզ ձեր անունը կամ կոնտակտային տվյալները հայտնելու։ Կայքում հաշիվներ և լրացվող ձևեր չկան։
Երբ այցելում եք Կայք, մենք և ստորև նշված ծառայությունները ինքնաշխատ ստանում ենք տեխնիկական տվյալներ՝ դիտված էջերը, այցի ժամանակը, սարքի և դիտարկիչի տեսակը, IP հասցեով որոշվող մոտավոր վայրը, ինչպես նաև այն էջը կամ գովազդը, որտեղից եկել եք։
Այցերը միմյանցից տարբերելու համար Կայքը ձեր դիտարկիչում պահում է պատահական նույնացուցիչ։ Այն չի պարունակում ձեր անունը կամ կոնտակտային տվյալները։ Կայքը հիշում է նաև ձեր ընտրած լեզուն։
3. Cookie-ներ և վիճակագրություն
Այս տվյալներն օգտագործում ենք՝ հասկանալու, թե ինչպես են օգտվում Կայքից, այն բարելավելու և մեր հայտարարությունների ու գովազդի արդյունավետությունը չափելու համար։ Կայքն օգտագործում է՝
- Google Analytics և Google Tag Manager (Google)՝ այցերի վիճակագրության համար,
- Meta Pixel (Meta)՝ Facebook-ում և Instagram-ում Ակումբի գովազդի արդյունավետությունը չափելու համար, երբ այն միացված է։
Այս ծառայությունները ձեր դիտարկիչում տեղադրում են cookie-ներ կամ նմանատիպ նույնացուցիչներ և տվյալները մշակում են իրենց գաղտնիության քաղաքականությամբ, այդ թվում՝ Հայաստանից դուրս։
Cookie-ները կարող եք ցանկացած պահի ջնջել կամ արգելափակել ձեր դիտարկիչի կարգավորումներում. Կայքը կշարունակի աշխատել։
4. Տոմսեր և ֆան-շոփ
Տոմսերը վաճառում է Eventhub տոմսային հարթակը, որի օպերատորն է «Դիննո» ՓԲԸ-ն։ Տոմս գնելիս ձեր անունը, էլ. փոստի հասցեն, հեռախոսահամարը և վճարումը մշակում են Eventhub-ը և բանկը՝ Eventhub-ի գաղտնիության քաղաքականությամբ, որը հրապարակված է eventhub.am կայքում։ Ակումբը ձեր քարտի տվյալները չի ստանում և չի պահում։
Կայքը պատվերի էջում ցուցադրում է Eventhub-ից ստացված ձեր պատվերը և տոմսերը, սակայն դրանց պատճենը չի պահում։ Վերադարձի դիմումը Eventhub-ը փոխանցում է Ակումբին՝ պատվերի տվյալների հետ միասին։
Ֆան-շոփը կատալոգ է. այն պատվերներ չի ընդունում և տվյալներ չի հավաքում։
5. Ում ենք փոխանցում և որքան ենք պահում
Մենք անձնական տվյալներ չենք վաճառում։ Դրանք փոխանցվում են միայն վերը նշված ծառայություններին, իսկ այլ դեպքերում՝ միայն երբ դա պահանջում է օրենքը։
Տվյալները պահվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վերը նշված նպատակների համար և որքան նախատեսում են այդ ծառայությունների կարգավորումները։
6. Ձեր իրավունքները
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով դուք իրավունք ունեք իմանալու, թե ձեր վերաբերյալ ինչ տվյալներ ենք մշակում, պահանջելու դրանց ուղղումը, արգելափակումը կամ ոչնչացումը, ինչպես նաև հետ կանչելու ձեր համաձայնությունը։
Դրա համար գրեք՝ info@fcararatarmenia.am։ Կպատասխանենք օրենքով սահմանված ժամկետում։ Դուք կարող եք նաև դիմել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։
7. Փոփոխություններ
Մենք կարող ենք թարմացնել այս քաղաքականությունը։ Գործում է այն տարբերակը, որը հրապարակված է այս էջում։