ℹ️«Արարատ-Արմենիան» սկսում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ տնային խաղի համար։
❗️Հավատարմագրվելու համար մեդիայի ներկայացուցիչները պետք է ուղարկեն իրենց հայտը media@fcararatarmenia.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով հետևյալ տվյալները․
անուն և ազգանուն,
լրատվամիջոցի անվանում,
պաշտոնը (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հուլիսի 21, ժամը 18:00։
Լրացուցիչ հաղորդագրությամբ հավատարմագրված լրագրողները կտեղեկացվեն նախախաղային մամուլի ասուլիսների և մարզումների ժամանակացույցի վերաբերյալ։
«Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին, Երևանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։
