📢ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Հարգելի գործընկերներ,
2025 թվականի հուլիսի 13-ին, ժամը 18:00-ին, Դալմա Գարդեն Մոլում կկայանա «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի նորեկների և գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպայի պաշտոնական ներկայացման արարողությունը։
Միջոցառման ընթացքում կցուցադրվեն նաև ակումբի նոր տեխնիկական գործընկեր՝ Macron ընկերության մարզաշապիկները։
Արարողությունը տեղի կունենա Դալմա Գարդեն Մոլի գլխավոր մուտքից ներս՝ շատրվանների հարևանությամբ։
Ֆուտբոլիստների և մարզաշապիկների ներկայացմանը կհաջորդի երկրպագուների հետ հանդիպում, ինչպես նաև շփում մամուլի ներկայացուցիչների հետ։
